Կարինե Խոդիկյան. «Բոլոր դպրոցները քաղաքականացված են»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 14:14

Հայ հասարակությունում շարունակվում են կարծիքների փոխանակումներն ու ընդվզումները Հայաստանում օտար լեզվով ուսուցանվող դպրոցներ բացելու շուրջ:

Չկա չարիք՝ առանց բարիքի,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող Կարինե Խոդիկյանը,- օտարալեզու դպրոցների դեմ բարձրացրած աղմուկի արդյունքում մենք տեսանք, որ դպրոցներում խնդիր ունենք: Այդքան տարիների լռության ֆոնի վրա մենք կարծես սթափվեցինք ու բոլորս բարձրաձայնեցինք:  Եթե այսօր մեր կրթական համակարգը լիներ իր բարձրության վրա, նման խոսակցություն չէր առաջանա»:

Խոդիկյանը՝ կրթական համակարգի հետ կապելով օտարալեզու դպրոցների շուրջ բարձրացրած աղմուկը, փաստարկ է բերում այն, որ նախկինում եղել են շատ հայկական դպրոցներ, որոնք  տալով  հայագիտության մեծ բազա,  հնարավորթյուն են ընձեռել սովորողներին տիրապետել մի քանի օտար լեզուների. «օրինակ Ներսիսյան դպրոցը, և դա եղել է ոչ թե 20-րդ դարում, այլ ավելի ուշ»:

«Բոլոր դպրոցները քաղաքականացված են և նրանց հիշում են միայն ընտրություններից ընտրություն,- ասաց Խոդիկյանը,- բայց մեր ազգի դիմադրողականությունը շատ բարձր է, դարեր շարունակ, երբ Հայաստանը չի ունեցել պետականություն, հայությունը պահպանել է լեզվի ու գրի միջոցով: Ինչ-որ բան վերևներում լավ չեն հաշվարկել»:

Դիտվել է 1753 անգամ:
Print Friendly

Leave a Reply