Ռեկորդային տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 14, 2010 14:17

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրն անակնկալներով հարուստ էր: Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում անսպասելիորեն «Ուլիսը» 3:1 հաշվով հաղթեց առաջատարին` «Փյունիկին»: «Կիլիկիան» հյուրընկալվելիս Դիլիջանում 3:2 հաշվով առավելության հասավ «Իմպուլսի» նկատմամբ: Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ խոշոր 3:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին» և, վաստակելով 26 միավոր, հավասարվեց «Փյունիկին»: Վերջին չորս տուրերում անհաջող հանդես եկող Աշտարակի «Միկան» երևանյան իր խաղադաշտում ջախջախեց Գյումրիի «Շիրակին»` 6:1: Տուրն առանձնանում է իր արդյունավետությամբ: Ընթացիկ մրցաշրջանում ռեկորդային արդյունք գրանցվեց` 4 խաղում խփվեց 19 գնդակ: Նախկինում այդ առումով ամենից բերքառատը եղել էր երկրորդ տուրը` 18 գնդակ:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply