Դատարանը կլսի երկու նոր վկաների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2010 14:18

Պենսիլվանիա նահանգում երկուշաբթի կլսվի ամերիկյան ընտանիքի կողմից որդեգրված և մահացած Վանյա Սկորոբոգատովի գործը:Ինչպես հաղորդել են ՌԴ ՆյուՅորքում գտնվող գլխավոր հյուպատոսարանից ,դատարանը կլսի երկու նոր վկաների ցուցմուքները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի դատարանը դատական նիստերը շարունակելու համար ,որդեգրած ծնողների դեմ մեղադրանքը համարեց հիմնավոր,դատախազը նախնական լսումների ժամանակ Մայքլ ու Նանետ Կրեյվերների համար պահանջեց մահապատիժ,հաշվի առնելով տղայի տարիքը և այն խոշտանգումները ,որ նրա նկատմամբ կիրառվել են:

Կրեյվերները 2003թ. որդեգրել են Վանյային քրոջ Դաշայի հետ միասին :Անցյալ տարվա օգոստոսին տղան,որին ամերիկյան խորթ ծնողները տվել էին Նատանիել անունը , մահացավ Պենսիլվանիայի հիվանդանոցներից մեկում: Հետաքննությունը պարզեց,որ մահվան պատճառը բազմաթիվ հարվածներն ու սովն են: Նախորդ նիստի ժամանակ հերձող բժիշկը հաստատեց ,որ Վանյայի վնասվածքները երկարատև ծեծի պատճառով կոտրված ողերն են, խեղված մկանները ,ձեռքերի քերծվածքները: Երեք պաշտպանները փորձում էին ապացուցել,որ երեխան առողջ չէր,անհավասարակշիռ էր և որ ծնողների տվել են ոչ նորմալ երեխա,որը ինքն իրեն վնասել է:

Այնուամենայնիվ Կրեյվերները մեղադրվում են երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի և մտածված սպանության համար: Բժիշկները մահվան պատճառը համարում են գլխուղեղի վնասվածքը: Խորթ ծնողները պնդում են ,որ երեխան օգոստոսի 19-ին ընկել է և վնասել գլուխը:Իրենք հաջորդ օրը երեխային հայտնաբերել են անկողնում անշարժ պառկած ու տարել են բժշկի: Բժիշկները տեսնելով ,որ երեխան մահամերձ է սիստեմաներ են միացրել, բայց մի քանի օրից Կրեյվերների հորդորով անջատել են դրանք: Ավելի ուշ բժիշկները հայտնաբերել էին մոտ 80վնասվածք մարմնի վրա,20-ը գլխի վրա և ծայրահեղ հյուծվածություն:

Միչև 2003թ.Վանյան ու քույրը Չելյաբինսկի մանկատանն էին: Հիմա ըստ տեղի իշխանությունների տվյալների քույրը `Էլիզաբետ-Մերի Կրեյվերը անվտանգության մեջ է:Հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply