Ուժեղ փոթորիկը սլանում է կենտրոնական Եվրոպայով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2010 13:17

Լեհաստանում  փոթորիկը ավերել է տներ,արմատախիլ արել ծառեր ,մեկ հոգի զոհվել է,կան վիրավորներ: Ավստրայում փոթորիկն ու մրրիկը ուղեկցվում էին գոլֆի գնդակի չափեր ունեցող կարկուտով: Նյութական վնասը  հարյոր  հազարավոր եվրոներ է կազմում: Սուզված են մեծ տարածքներ, հարյուրավոր տներ անցել են ջրի տակ,փողոցներով կեղտաջրի հոսք է: Զոհվել է մի դպրոցական,որին ջրի հոսանքն է տարել:

Ռուսաստանի մայրաքաղաքում և մերձմոսկովյան տարածքներում նույնպես  մոլեգնում էր փոթորիկը ուղեկցված մրրիկով : Խորտակվող ծառերը ընկնում էին մարդկանց գլխին,6 հոգի գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց,տուժածների մեջ երեխաներ կան: Լյուբերցում շուռ է եկել վերամբարձ կռունկը մի բանվոր մահացել է:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply