Խուլիգանություն ինքնաթիռում թռիչքի ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 12:20

Հունիսի 11-ի երեկոյան  «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից օդանավակայանի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում կարգազանց ուղևոր կա:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Արման Գ.-ն թռիչքի ընթացքում` օդանավի սրահում, մոտ 25-30 րոպե վիճաբանել, հայհոյել, բռունցքներով և գլխով հարվածել է նույն չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Համլետ Թ.-ին և քթի մասում պատճառել վնասվածք:
Համլետ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Արման Գ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվելուց հետո, հերթապահ մասում մոտ 30 րոպե հայհոյել է ոստիկաններին և խանգարել նրանց բնականոն աշխատանքը:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության`կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply