Դիմորդների մոտ 28 տոկոսն անբավարար է ստացել ֆիզիկայից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2010 11:52

Ֆիզիկայի միասնական քննությունից դիմորդների 27,49 տոկոսը/ 1064 դիմորդ/  անբավարար է ստացել:

Հունիսի 8-ին տեղի ունեցած ֆիզիկայի քննությանը դիմում հայտ  ներկայացրած 4101 դիմորդից ներկայացել է 3871-ը, 230-ը բացակայել են:

Քննություն հանձնած դիմորդների 7,72 տոկոսը կամ 299 շրջանավարտ ստացել է 17,5-20 բալ, 20,82 տոկոսը կամ 806 շրջանավարտ ստացել է 13,5-17 միավոր: Դիմորդ-շրջանավարտների գերակշիռ մասը` 43,97 տոկոսը/1702 մարդ/ ստացել է 8-13 միավոր:

Ֆիզիկայից միջին գնահատականը 10,5 է:

Բնագիտական առարկաներից Քիմիայի քննությունը տեղի կունենա հունիսի 19-ին: Իսկ Կենսաբանության միջին գնահատականը 10,8 է, անբավարար է ստացել դիմորդների 23,6 տոկոսը:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply