Այրվել են խոտածածկ տարածքներ, բնակարաններ և ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 11:22

Հունիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Նուբարաշենին հարակից գլխավոր գերեզմանատան տարածքում այրվել է 2000 քմ, Իսակովի պողոտային հարակից «30-ամյակ» հուշահամալիրի տարածքում` 3000 քմ, Արշակունյաց 324 հասցեին հարակից տարածքում` 200 քմ, Ռուբինյանց 1ա հասցեին հարակից տարածքում` 400 քմ, Էջմիածնի հին խճուղուն հարակից տարածքում` Պասկեւիչի հուշաքարի մոտակայքում` 1700 քմ, «Հաղթանակ» զբոսայգու «Մայր-Հայաստան» հուշարձանին հարակից տարածքում` 3500 քմ, Միքայելյան փողոցին հարակից «Փարոսի» անտառում` 500 քմ, Իսակովի պողոտայի թիվ 11 շենքին հարակից տարածքում` 1 հա մակերեսով խոտ:

Նմանատիպ  ահազանգեր են ստացվել նաեւ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի  Անտառային փողոցին (200 քմ) և մարզի Վերին Արտաշատ-Ոստան միջհամայնքային ավտոճանապարհին հարակից տարածքներում (800 քմ), Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Պուշկինի 14 (200 քմ), նույն քաղաքի Չարենց թաղամասում (700 քմ), Շահումյան փողոցում (2000 քմ) եւ «Հռիփսիմե» եկեղեցուն հարակից տարածքում (3000 քմ) բռնկված հրդեհների մասին:

Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են և արագորեն մարվել:

Հունիսի 11-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դրոյի 10/15 հասցեում:

Ժամը 16.14-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը  մեկուսացվել է  ժամը 16.36-ին, մարվել` ժամը 16.54-ին:

Բնակարանի հյուրասենյակում այրվել է մահճակալ, ինչի հետեւանքով ծխահարվել է տանտիրուհի, 84-ամյա Վեհանուշ Հովհաննիսյանը:

Տուժածը շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Վ. Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության` կայուն:

Նույն օրն  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Անդրանիկի 66 հասցեում:

Ժամը 17.00-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը  մարվել է ժամը 17.16-ին:

Այրվել է  «Ռենո»  մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

Հունիսի 12-ին, ժամը 01.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 29ա շենքի տանիքում:

Ժամը 01.13-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Ժամը 01.26-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան. դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի եւ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության  հերթապահները:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` ժամը 02.33-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցվածքները 150 քմ մակերեսով:

Հունիսի 13-ին, ժամը 16.07–ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթ-Բեկի փողոցին և հեռուստաաշտարակին հարակից տարածքում:

Դեպքի վայրում աշխատել է չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 17.46-ին:

Այրվել  են 4 հա մակերեսով թփուտներ և խոտածածկ տարածք:

Հունիսի 13-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել` 18.41-ին:

Այրվել  են ծառեր, եղեգ և խոտածածկ տարածք` 7000 քմ մակերեսով:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply