Երեք օրում օձի խայթոցի 2 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 11:09

Սյունիքի  մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 11-ին, ժամը 11.00-ին անհայտ տեսակի օձի խայթոցից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շինարարների 20/2 հասցեի բնակիչ, 42-ամյա Արթուր Ղազարյանը:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Հունիսի 12-ին, ժամը 19.35-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Սորիկ գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Շամո Այդարյանը:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:  Այս մասին տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական ծառայությունը:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply