«Yandex» ընկերությունն այսուհետ կնախազգուշացնի վիրուս պարունակող կայքերի մասին

Օրվա լուր | | July 1, 2009 17:51

yandexԵթե որոնման արդյունքում հայտնված կայքը «վարակված է», «Yandex»-ը համապատասխան նշանով այսուհետ կնախազգուշացնի այդ մասին: Ընկերությունն ընդլայնել է որոնման աշխատանքների հնարավորությունները և այսուհետ նույն նախազգուշացնող նշանը կհայտնվի նաև կասկածելի ծրագրեր պարունակող հղումով կայքերի համար:

Կայքերի ստուգումն իրականացվում է «Sophos» ընկերության տեխնոլոգիայի հիման վրա: Բացի այդ, «Yandex»-ն իրազեկում է նաև վարակ պարունակող էջերի հասցեատերերին և հետագա կրկնակի ստուգման արդյունքում, եթե կայքը «մաքրվում է», ապա որոնումներից հետո հայտնվում է առանց նախազուշացնող պայմանանշանի: Քանի որ կայքերի ստուգումը բարդ և ժամանակ պահանջող գործընթաց է, «Yandex»-ը տեղեկացնում է, որ վնասկար կայքերի պայմանանշանները որոշ դեպքերում կարող են հայտնվել նաև ուշացումով:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply