”Ռուսաստանին անհրաժեշտ է վերակառուցման ու ազատ խոսքի նոր ալիք»,-Մ.Գորբաչով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | June 13, 2010 17:25

ՍՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Կրեմիլին կոչ է արել ավելի ժողովրդավար դարձնել Ռուսաստանը:”Ռուսաստանին անհրաժեշտ է վերակառուցման ու ազատ խոսքի նոր ալիք», -հայատարարել է նա Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Մոդեռնիզացիան կարելի է ի կատար ածել այն դեպքում,երբ ամբողջ երկրի բնակչությունը կմասնակցի այդ գործընթացին: Մեզ պետք է ժողովրդավարություն,ընտրական համակարգի կատարելագործում և այլն:Առանց դրանց ոչ մի մոդեռնիզացիա չի լինի»

Ըստ Մ.Գորբաչովի ,Ռուսաստանը առաջատար գերտերություններից ետ է ընկնում: Էքս նախագահը համեմատել է երկրի կախումը նավթային եկամտից և նրա անկարողությունը կառուցել մրցունակ տնտեսություն 1985թ.-ին իր իշխանության գալու ժամանակաշրջանի հետ:

«Մոդեռնիզացիան –բանալի է,եթե դուք հիշում եք,վերակառուցումը սկսեց ,երբ մենք հասկացանք թե ինչքան շատ ենք ետ մնացել: Ռուսաստանը հիմա կանգնած է մի շարք լուրջ խնդիրների առաջ,խոսքը տեխնոլոգիաների ցածր մակարդակի մասին է:Մեր երկիրը անցումային ժամանակաշրջանի միայն կեսն է անցել» ,-կարծում է Գորբաչովը:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply