Հրաչյա Ջավախյանը` Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 13, 2010 17:36

Մոսկվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը 3:2 հաշվով առավելության հասավ հունգարացի Դյուլ Կատեի նկատմամբ և հռչակվեց չեմպիոն: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջավախյանը նախկինում դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր: Ընդ որում, սա նրա առաջին փորձություն էր իր համար նոր` ավելի բարձր քաշային կարգում, և բռնցքամարտիկը միայն վերջին պահին էր ընդգրկվել Հայաստանի հավաքականում: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մոսկովյան առաջնությունում բրոնզե մեդալներ էին նվաճել 48 կգ  քաշային Հովհաննես Դանիելյանը և 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը: Իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի արժանացավ 51 կգ քաշային Միշա Ալոյանը: Նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության հասավ անգլիացի Խալիֆ Յաֆայի նկատմամբ:

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply