Երկու անակնկալ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | June 13, 2010 17:27Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության երկրորդ օրը գրանցվեց երկու անակնկալ:3-րդ խմբում հանդես եկող Անգլիայի հավաքականը, չկարողացավ հաղթել ԱՄՆ-ի հավաքականին` 1:1: Անգլիացիներից 4-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Ստիվեն Ջերարդը, սակայն ամերիկացի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում` 40-րդ րոպեին վերականգնեցին հավասարակշռութունը: Անհաջող գործեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Ռոբերտ Գրինը, որը չկարողացավ հետ մղել Կլինտ Դեմպսիի թույլ հարվածը: 2-րդ խմբում ընդգրկված Հարավային Կորեայի հավաքականն էլ անսպաելիորեն վստահ հաղթեց Հունաստանի ընտրանուն` 2:0: Իսկ ահա, Արգենտինայի ազգային թիմն առավելության հասավ Նիգերիայի հավաքականի նկատմամբ`1:0 :