“Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Ղրղզստան հարավից”,-Կարմիր Խաչ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 13, 2010 16:22
“Իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է :Ստացված տվյալների համաձայն տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Ղրղզստանից դեպի Ուզբեկստանի սահման,փրկվելով ռազմական գործողություններից ու մարադյորներից,հայտարարել է Ղրղզստանում գտնվող Միջազգային Կարմիր Խաչի պատվիրակության ղեկավար Սեվերին Շապեզը:Գազն ու հոսանքը անջատված է,որի պատճառով ջուրն էլ է կտրվել:Խանութներն ու շուկաները փակ են ,վտանգ կա մթերքի պակասության,հատկապես հիվանդանոցներում և պահպանվող հաստատություններում:”
Արևելյան Եվրոպայի Միջազգային Կարմիր Խաչի օպերատիվ գործողությունների բաժնի ղեկավար Պասկալ Մեժ Վանգերը հայտարարել է ,որ ռազմական գործողությունների մասնակիցները զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն արյունահեղությունից : Նա ասել է,որ անհանգստացած է բուժաշխատողների և շտապ օգնության մեքենաների վրա հարձակումներից:
Այժմ Բիշկեկից Օշ ուղևորվել է հումանիտար օգնության լրացուցիչ կազմ`բժիշկներով ու վիրաբուժներով: Միջազգային Կարմիր Խաչը պատրաստվում է ուղղարկել նաև կապի մասնագետներ,պարեն:






Facebook
Tweet This
Email This Post
