Սլովակիայում պառլամենտական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2010 15:01

Սլովակիայում պառլամենտական ընտրություններն ավարտվել են իշխող կուսակցության հաղթանակով. կուսակցությունը ղեկավարում է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Նախկինում Սլովակիայում ձայների ամենաշատ քանակը հավաքում էր իշխող SMER սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Այս կուսակցության օգտին տրվել է ձայների 289,7 տոկոսը, որը նրան ապահովել է պառլամենտում 150 պատգամավորական պորտֆելներից 51-ը: Սակայն, կուսակցությունը զրկվել է պառլամենտական մեծամասնություն ունենալու հնարավորությունից, որն էլ ընդդիմությանը շանս է տալիս` միավորվելու և ստանալու ավելի շատ պորտֆելներ պառլամենտում:

Վերջերս ձևավորված SaS լիբերալ կուսակցության լիդեր Ռիչարդ Սուլիկը հայտարարել է, որ «անձամբ պատրաստ է` միավորելու ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի ձևավորվի իշխող կուսակցության նկատմամբ պառլամենտական մեծամասնություն»:

«Ցանկացած միավորում Ֆիցոյի քաղաքականությունից լավ է»,-ասել է նա:

Ընդդիմությունը մեղադրում է Ֆիցոյին պետական համակարգի վրա ծայրահեղ ծախսերի և արտաքին քաղաքականության բաց առճակատման հարցերում:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply