Ղրղզստանում կատաղած երիտասարդները այրում են բնակելի տները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 13, 2010 15:36
Ղրղզստանի հարավի Օշ քաղաքում բնակելի տներ են այրվում:Այսօր առավոտյան անկարգություները վերսկսեցին`վառվում է դպրոցը,այրվել է հասարակական ֆոնդի գրասենյակը,որը զբաղվում էր երեխաներով:
«Երիտասարդները մեծ խմբերով,սպիտակ դիմակներով նոր հրդեհներ բռնկեցրին Օշի փողոցներում»,-հայտարարեց իրավապաշտպան Ելենա Վորոնինան:նրա տվյալներով երիտասարդները այրվող նյութերով լցված շշերը շպրտում են բնակելի տների կտուրներին:
Վառվում են քաղաքային Տոլստոյի անվան դպրոցը,բնակելի տներ Գագարինի և Պամիրյան փողոցների վրա, այրվել է հասարակական «ժպիտ»ֆոնդի գրասենյակը,որը զբաղվում էր բռնության ենթարկված երեխաներով,այդ կազմակերպության աշխատակիցները փորձում են երեխաներին տեղափոխել անվտանգ տեղ,հաղորդում է «Ինտերֆաքսը»
Ղրղզների և էթնիկ ուզբեկների ընդհարումները Օշում սկսեցին հունիսի 11-ի գիշերը,շաբաթ դեպքերը շարունակվեցին հարևան Ջալալ-Աբադ քաղաքում:Երկու քաղաքում էլ իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն,մտցվեց պարետային ժամ:Բայց անցյալ երկու գիշեր խռովարարները փաստացի ուշադրություն չդարձրեցին այդ միջոցառումներին:
Համաձայն հանրապետության առողջապահության նախարարության վերջին տվյալների կոնֆլիկտի արդյունքում ` 80 հոգի զոհվել են ,հազարից ավել վիրավորվել:
Շաբաթ Ղրղզստանի անցումային ժամանակաշրջանի նախագահ Ռոզա Օտունբաևան ընդունեց ,որ հանրապետությունը ինքնուրույն անզոր է իրավիրճակը հանդարտեցնել,նա դիմել է Ռուսաստանին խաղաղապահներ ուղարկելու խնդրանքով: Ըստ Օտունբայեվայի ընդհարումների կազմակերպիչները նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հարազատ եղբայրներն ու շրջապատն են,որոնք փորձում են իշխանությունը վերադարձնել ամեն գնով,հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
.






Facebook
Tweet This
Email This Post
