Ղրղզստանում հայտարարված է մասնակի հավաքագրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2010 14:26

Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը երկրում նաև հայտարարել է զինապարտների մասնակի հավաքագրում:

Ինչպես հաղորդում է svobodanews.ru-ն, ուզբեկների ու ղրզների միջև բախումները, որոնք սկսվել են ուրբաթ Օշ քաղաքում, շաբաթ ծավալվել է նաև հարևան Ջալալ-Աբադյան շրջանում: Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 77-ի, վիրավոր են շուրջ 1000 մարդ: Հաղորդվում է կողոպուտի և հրդեհման բազմաթիվ դեպքերի մասին: Մի քանի հարյուր փախստականներ, բռնություններից փրկվելու համար, անցել են Ուզբեկստանի սահմանը:

Ավելի վաղ, Ղրզստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին` երկիր ուղարկելու զինծառայող-խաղաղապահներ: Ռուսաստանի նախագահի մամուլի-քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ դրա համար “պայմաններ” դեռ չկան: Ղրղզստան ռուսական ռազմական ուժերի մուտքի մասին տարածված լուրը դեռևս հաստատված չէ:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply