Ռ. Մինասյան.»Անհրաժեշտ է միասնական մոտեցում զբոսաշրջության ոլորտի խնդիրները լուծելու համար»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 12, 2010 19:28

Երեւանի կենտրոնում ամռանը հյուրանոցների զբաղվածությունը հասնում է 80, երբեմն` 100 տոկոսի, իսկ մարզերում` 40-50-ի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացնելով այս մասին` Հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հյուրանոցների սակագները, ըստ տարածված կարծիքի, «ֆանտաստիկ» բարձր չեն, փոխարենը թանկ է ներքին զբոսաշրջությունը: Ասուլիսի մասնակից` Հայաստանի տուր-օպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանի կարծիքով` անհրաժեշտ է միասնական մոտեցում զբոսաշրջության ոլորտի խնդիրները լուծելու համար:
«Առանձին-առանձին մենք ոչնչի չենք հասնի: Այսօր գների բարձրացման պատճառով կազմակերպությունները գերշահույթ են ստանում»,- ասաց Ռ. Մինասյանը` օրինակ բերելով հյուրանոցները, որտեղ գնագոյացում իրականացնում են սեփական նախասիրությամբ: Ըստ նրա` ամբողջ աշխարհը մտածում է ներքին զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանի բնակչությունը հաճախ հանրապետությունում հանգստի հնարավորություն չունի տեղի գների բարձր լինելու պատճառով: Հ. Հակոբյանը, չկիսելով նրա կարծիքը, ասաց, որ հնարավոր է 400-500 ԱՄՆ դոլարով ընտանեկան հանգիստ անցկացնել Սեւանում: «Մենք պետք է խրախուսենք ներքին զբոսաշրջությունը»,- ասաց տուր-օպերատորների ասոցացիայի նախագահը` շետելով, որ չպետք է ընդունել, որ ամեն ինչ հիանալի է, այլ պետք է արձանագրել թերությունները եւ ուղղել դրանք:

Ըստ Ռ. Մինասյանի` պետք է մարդկանց բավարար տեղեկատվություն մատուցել հանգստի վայրը ճիշտ ընտրելու ուղղությամբ: Բանախոսները շեշտեցին, որ շատ կարեւոր է նաեւ զբոսաշրջիկին երկիրը ճիշտ ներկայացնելը: «Ունենք շատ տուրիստական գործակալություններ, որոնք շատ լավ են զբոսաշրջիկին ներկայացնում Հայաստանը»,- ասաց Ռ. Մինասյանը` նշելով, սակայն, որ կան նաեւ այդ առումով վատ գործակալություններ: Ըստ բանախոսների` շատ կարեւոր է, որ Հայաստանը գրավիչ երկիր լինի զբոսաշրջիկի համար: Ռ. Մինասյանը ա

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply