Վախճանվել է Վայոց Ձորի մարզպետը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 12, 2010 19:08

Այսօր 65 տարեկանում սրտի կաթվածից վախճանվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Վարդգես Մաթեւոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին` ժամը 12.00, Եղեգնաձորի մշակույթի տանը, իսկ երեկոյան ժամը 18.00` Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգված, Գայի պողոտա 22շ. բն. 15 հասցեում: Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին` ժամը 14.00, նույն հասցեից` Երեւանի քաղաքային գերեզմանատանը:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply