Բաքուն զայրացել է ԼՂՀ-ին 10 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ որոշումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2009 17:07

mejlisԱդրբեջանի Միլլի Մեջլիսի Արտաքին և տնտեսական հարաբերությունների հանձնաժողովները բողոքի նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսին` դատապարտելով Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի որոշումը` Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար հատկացնելու կապակցությամբ: «Ձեր քայլը չի նպաստում ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական գործակցության սերտացմանն ուղղված ջանքերին մասնավորապես այսօր, երբ էներգետիկ, տարածաշրջանային անվտանգության ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի»,-գրել են մեջլիսականները, որոնց նիստին ներկա է եղել նաև խորհրդարանի նախագահ Սաֆար Միրզաևը: Բաքվում նաև պնդել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն այժմ հասել է «նուրբ հանգրվանի» և «ակներև պահանջ կա, որ Վաշինգտոնը հավասարակշռված քայլերով առաջնորդվի»:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply