Առայժմ` երկու բրոնզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 12, 2010 17:48

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանից հանդես կգա միայն 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: Նա կիսաեզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոյին` 5:1 հաշվով : Վճռական հանդիպումում  Ջավախյանն ուժերը կչափի հունգարացի Դյուլա Կատեի հետ: Ցավոք, կիսաեզրափակիչ մտած  48 կգ Հովհաննես Դանիելյանը և 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանն անհաջողության մատնվեցին և ստիպված են բավարարվել բրոնզե մեդալներով: Եվրոպայի չեմպիոն Դանիելյանն անսպասելիորեն 1:8 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, իսկ Խաչատրյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Բետերբիևին: Ընդ որում, 2:10 հաշվի ժամանակ մրցավարը ընդհատեց մրցամարտը և տեխնիկական նոկաուտ գրանցեց:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply