“Գիրք կարդալը կայֆ ա” կամ հայկական ֆլեշմոբ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 12, 2010 18:07

Կայծակնամբոխը՚ կայծակնային արագությամբ շրջապատեց Թամանյանի գլխիկոր արձանը` 15 րոպե գիրք ընթերցելուց հետո ակնթարթորեն էլ ցրվեց:Սա կոչում են ֆլեշմոբ: Հայերեն թարգմանությամբ` կայծակնամբոխը կամ ուղղակի ֆլեշմոբը սովորաբար կոնկրետ նպատակ չի ունենում: Միջոցառում է,որի ընթացքում բազմաթիվ մարդիկ անսպասելի հայտվում են որևէ հասարակական վայրում,կարճ ժամանակում կատարում պայմանավորված աբսուրդ գործողություններ, հետո արագ ցրվում: Հայկակական ֆլեշմոբերում, ինչպես այս մեկում, միայն մի կետ չի համապատասխանում ֆլեշմոբի սկզբունքին` կա իմաստ:

մենք ուզեցել ենք ֆլեշմոբը հայացնել` հայաֆիկացնել: Ոչ մի կոմերիցա չկա: Ուղղակի խթանում ենք ընթերցանությունը: Ցանկանում ենք մեր ձևով համոզել երիտասարդությանը,որ գիրք կարդալը կայֆ  ա, ֆլեշմոբը կայֆ աասում է կազմակերպիչներից Արմեն Սուքիասյանը:

Ակցիայի միջոցով կազմակերպիչները ցանկացել են ցույց տալ, որ կան բազմաթիվ ընթերցասեր երիտասարդներնրանց օրինակով ոգևորել գրքից հեռու ՙփախչողներին՚:

Հաճախ են երիտասարդներին քննադատում, թե նրանք նստած են ինտերնետի վրա, գրքեր չեն կարդում: Բայց մենք ցույց տվեցինք հակառակ պատկերը: Մասնակիցների թիվը 300-ից ավելին էր: Տարիքային սահմանափակում էլ չկար:

Ֆլեշմոբում մասնակացում է գրքասերների տարբեր սերունդ: Այստեղ էլ սերունդների միջև հակասությունը չէր դադարում: Սովորաբար մի սերունդը քննադատում է հաջորդին` պակաս ընթերցասեր ու խելացի լինելու մեջ: Այս ակցիան նաև հենց այդ ձևավորված կարծիքը փոխելու համար էր:

Ես ոչ թե կարծում եմ այլ այդպես է` երիտասադները գիրք չեն կարդում: Մենք երիտասարդ ժամանակ ավելի ընթերցասեր էինք, բայց դա ժամանակի ոճ է: Դրական ու բացասական չկա: Այս ակցիայի ժամանակ ես էլ էի ընթերցում,- ասաց Չեխով կարդացող 50-ամյա Կարինե Դուրգարյանը:

Համարյա ամեն օր մոտ երկու ժամ մասնագիտական, երկու ժամ էլ գեղարվեստական գրականություն եմ ընթերցում: Ես վաղ հասակից եմ սկսել ընթերցել: Գիրք կարդալը կարծես իմ կյանքի մի մասը լինի: Ամբողջ ինֆորմացիան հենց գրքերից եմ ստանում,-ասում է ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Հակոբյան Հայկը: Հայկը կարդում էր Սոմերսեթ Մոեմ: Նա ավելի շատ գրքերին է ժամանակ հատկացնում, քան ինտերնետին: Կարծում է, եթե հստակ գիտես ինչ ես ուզում` սարդոստայնից դուրս գալը հեշտ ու արագ կլինի: Նախաընտրում է կարդալ փիլիսոփայական ու ֆանտաստիկ գրականություն:

Նման նախաձեռնությունը ֆանտաստկայի ժանրից չէր Ֆլեշմոբի կազմակերպիչների համար : Այս միտքը ծնվել է թեյարանում:

5 տարբեր մասնագիտությամբ, բայց նույն էնտուզիազմով երիտասարդների` Սուքիասյան Արմենի /տնտեսագետ/, Էդուարդ Լևանյանի /փիառ մենեջեր/, Հակոբ Մաթևոսյանի / սոցիոլոգ/, Հայկ Մելքոնյանի / մարքեթինգի գծով մասնագետ/,Ղազարյան Վաղինակի /ծրագրավորող/ շնորհիվ:

Մենք ցանկանում ենք ֆլեշմոբի ինստիտուտը Հայաստանում զարգացնել: Եվրոպայում ու տարածաշրջանում այն արդեն բարձր մակարդակի վրա է: Հայստանում մենք առաջինն ենք որ զբաղվում ենք միայն ֆլեշմոբերով ու այն ավելիկ զարգացնենք: Սկզբի համար երիտասարդները ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել էին իրենց խումբը: Այն հիմա ունի 800 անդամ: Շուտով նրանց կայքի բացումը կլինի: Ձևավորված թիմը նախկին ֆլեշմոբերից տարբերում են ցեղասպանության 95 ամյակի առիթով կազմակերպած ակցիայով:

Ազնավուրի հրապարակում անսպասելի ուղղանկյուն կազմեցինք: Բոլորն իրենց ձեռքներում ունեին տարբեր գույների թղթեր: Միաժամանակ թղթերը բարձրացրեցինք և կազմվեց 95 թիվը: Մենք այդ ձեվով հարգեցինք ցեղասպանության զոհերի հիշատակը:

5 ընկերենրի ստեղծած խումբը կոչվում է ՙՀայկական ֆլեշմոբ դիվիզիա՚: Նրանք ընտրել են բանակի մոդելը,որովհետև ֆլեշմոբը նույն կարգապահական սկզբունքներով է առջնորդվում: Իսկ ՙբանակում՚ տղաները աղջիկների համար տեղ չեն տեսել:-

-կարծում եմ աղջիկներով համալրելը ժամանակի հարց է,-ասում է Վաղինակ Ղազարյանը,- նրանք պետք կլինեն սուրճ պատրաստելու համար/ծիծաղում է/:Կատակում են ու ավելացնում` խումբ աղջիկ մտնելուն պես` մի ֆլեշմոբ էլ նրա պատվին կազմակերպել:

Դիտվել է 4865 անգամ:
Print Friendly

Leave a Reply