Խաղաղասիրաբար էին տրամադրված

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 12, 2010 17:36

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության եզրափակիչ փուլը: Յոհանեսբուրգի մարզադաշտում կայացավ ստուգատեսի բացման հնդիսավոր արարողությունը: Մրցեցեին առաջին խմբում ընդգրկված հավաքականները: Հարավաֆրիկյան Հանրապետություն-Մեքսիկա խաղում առաջնության առաջին գնդակը 54-րդ րոպեին խփեց ՀԱՀ հավաքականի կիսապաշտպան Սիֆիլե Շաբալավան: Սակայն  խաղավարտից 11 րոպե առաջ մեքսիկացիների պաշտպան Ռաֆայել Մարկեսը հավասարացրեց հաշիվը` 1:1:  Երկրորդ խաղում մրցեցեին Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականները: Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply