ԵՄ Իրանի դեմ պատիժների նոր խնբաքանակ է պատրաստում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2010 23:35

“Այդ առաջարկության նախագիծը կարող է հաստատվել արդեն երկուշաբթի Եվրամիության նախարարների հանդիպման ընթացքում Լյուքսեմբուրգում,հետո մտնել ԵՄ գագաթնաժողով”,- դիվանագետի խոսքերը մեջ է բերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եվրամիության նախարարների հանդիպմումը տեղի կունենա Լյուքսեմբուրգում հունիսի 17-18-ը: Առաջարկվող պատիժները ,եթե ընդունվեն,կլրացնեն այն պատիժները ,որոնց համար երկու օր առաջ քվեարկեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը:

Որոշման մեջ խիստ սահմանափակումներ կան ,որոնք խոչնդոտում են Իրանին ձեռք բերել բալիստիկ հրթիռ պատրաստելու պարագաներ:

Բացի դրանից սահմանափակումներ կան իրանական ֆինանսական ինստիտուտների,հատկապես բանկերի համար,որոնք ֆինանսավորում են միջուկային աշխատանքները:Ավելի վաղ հաղորդվել էր,որ որոշման բոլոր գործառույթները ընդունվել են ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի, 41-րդ հոդվածի համաձայն,որը բացառում էուժի կիրառումը կամ այլ գործողություն որոշումից դուրս:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply