Գեներալ Ֆրանկոյին հետմահու զրկում են պատվավոր կոչումներից ու մեդալներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2009 16:12

frankoԻսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են զրկել երկրի նախկին բռնապետ Ֆրանկոյին այն բոլոր պատվավոր կոչումներից, որ նրան շնորհել էր Մադրիդ քաղաքը: Մադրիդի քաղաքային խորհրդի որոշմամբ` գեներալ Ֆրանկոյից ետ է վերցվել քաղաքի «Ղեկավար» և «Նախընտրելի զավակ» կոչումներն ու ոսկե, պատվո մեդալները, որոնք Ֆրանկոն ստացել էր իր կառավարման տարիներին` 1939-1975 թթ.:

Նախաձեռնության հեղինակը Իսպանիայի ծայրահեղական Միացյալ ձախերի կուսակցության անդամ Միլագրոս Հերնանդեսն է, ով հայտարարել է, թե «այս քայլով Մադրիդը հաջողություն արձանագրեց ազատության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում»: Մադրիդը իսպանական 15-րդ քաղաքն է, որ նման քայլ է նախաձեռնում:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply