Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ | | June 11, 2010 19:54

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 949-Ն հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը, որի վերաբերյալ նախարարը բազմիցս հայտարարել է ինչպես զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից: Նախարարի 2010 թվականի փետրվարի 4-ի համապատասխան հրամանով հաստատվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության 2010 թվականի աշխատանքային ծրագիրը, որում նախատեսվում էր հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 10-11-րդ դասարաններում իրականացնել սովորողների շարժի /ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն/ մշտադիտարկում: Համաձայն ուսումնասիրությունների նախնական տվյալների` շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ և 11-րդ դասարաններում: Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումներ, որոնց հետևանքները վերացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ, իսկ կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերը սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ուսումնասիրությունների ներկա փուլում բացահայտվել է նաև, որ “ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող միասնական քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության խախտումով հայտագրված 39 դիմորդ, որոնց արգելվել է մասնակցել քննություններին: Ներկայումս ուսումնասիրվում է նաև էքստեռն ավարտական կարգով քննությունների ընթացքը, և վերջնական արդյունքները կհրապարակվեն սահմանված կարգով: Ուսումնասիրությունները կշարունակվեն նաև հուլիս ամսվա ընթացքում:

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply