Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2010 17:40

Հունիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդլայնման գործում:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` նշելով, որ նմանօրինակ այցերը հնարավորություն են ընձեռում տեղում ծանոթանալ հիմնախնդրի ակունքներին, ինչպես նաեւ` Արցախի իշխանությունների եւ ժողովրդի դիրքորոշմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply