Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2010 17:29

Ս.թ. հունիսի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը, որի ընթացքում նախատեսվում են Դաշինքի ներկայացուցիչների այցեր Երեւան, հանդիպումներ եւ մի շարք միջոցառումներ:

ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանի կողմից այս տարի իրականացվող կարեւոր միջոցառումներից մեկն է, որի նպատակն է Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, Դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը եւ բովանդակությունը:

Հունիսի 14–ին ժամը 15.00 ԱԳՆ 104 սրահում տեղի կունենա

Երեւան-Կունդուզ/ISAF հեռուստակամուրջը Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակի զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար:

Հունիսի 15-16–ը «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ/ԵԱԳԽ «Հասարակական ընկալումնեը ՆԱՏՕ-ի գործողությունների եւ անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» թեմայով միջազգային սեմինար (սկիզբը` ժամը` 09.30) :

Հոկտեմբերի 17-ին ժամը 12.45 Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողների համար կկարդացվեն դասախոսություններ, նաեւ կտրամադրվեն գրքեր «ՆԱՏՕ անկյուն» ստեղծելու նպատակով:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply