Իրականացվել է 752,667 ԱՄՆ դոլարի առք և վաճառք…

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2010 16:51

Շաբաթական ամփոփ տվյալներ

Հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,283,220 ԱՄՆ դոլար`375.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55,905,919 ԱՄՆ դոլար` 377.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,817,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 374.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 752,667 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 376.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 52 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply