Նախագահն ընդունել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 11, 2010 16:08

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է  Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին  գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբին:

Սերժ  Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ բարձր է գնահատում Խորհրդային Միության փլուզումից ի վեր` նրա ակտիվ ներգրավվածութունը հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման գործընթացներում: Նախագահը նշել է, որ Ֆինլանդիան շնորհիվ իր անաչառ եւ կառուցողական դիրքորոշման` ձեռք է բերել վստահության մեծ պաշար եւ ցանկալի գործընկեր է Հայաստանի համար:

Արտգործնախարար  Ստուբբն ասել է, որ Ֆինլանդիան պատրաստ է իրացնել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորությունները: Նա նշել է, որ իր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետեւում մեր տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ խնդրել է Նախագահ Սարգսյանին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ:

Կողմերը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ զարգացում ապահովելու լավագույն երաշխիքը տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության միջոցով խնդիրների լուծումն  ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply