Դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես-վաճառք Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 1, 2009 15:33

prison-hands-500x332Հուլիսի 5-ին Երևանի Էրեբունի համայնքի մշակույթի կենտրոնում տեղի կունենա դատապարտյաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը կփոխանցվի դատապարտյալներին: Միջոցառումը նախաձեռնել են Քրեակատարողական ծառայությունն ու «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը:

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է, որ ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա կլինեն նախարար Գևորգ Դանիելյանը, Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գզիրյանը և այլ պաշտոնյաներ:

Ցուցահանդեսը կգործի հուլիսի 5-12-ը` ժամը 11:00-ից 19:00-ը` ազատ մուտքով:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply