Ադրբեջանում ավտոմեքենաների 68 տոկոսը չի համապատասխանում եվրո-2 ստանդարտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2010 15:55

Ադրբեջանի գլխավոր ճանապարհային վարչությունում  (MTPDA) գրանցված է 950 հազար ավտոմեքենա, և 650 հազարը կամ դրանցից 68.4 տոկոսը չի համապատասխանում Եվրո-2 ստանդարտին. այս մասին APA –ին հայտնել է MTPDA-ի մամուլի խոսնակը:

Ըստ նրա, այդ ավտոմեքենաներից շատերը արտադրվել են 1960-1990 թթ.:

Նշենք, որ 2010 թվականի հունվարից սկսած նախատեսված է Եվրո-2 էկոլոգիական ստանդարտը կիրառել Ադրբեջան ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ:

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply