Բելառուս է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 11, 2010 15:35
Հունիսի 7-9-ը ԲԵԼԱԳՐՈ-2010 20-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բելառուս է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորած պատվիրակությունը:
Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Միխաիլ Ռուսիի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի գյուղնախարարը նշեց հայկական կողմի հետաքրքրվածությունը Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով, Հայաստանում դրա սպասարկման կենտրոնների հիմնմամբ, պահեստամասերի մատակարարմամբ: Բելառուսական կողմը տեղեկացվեց նաև Բելառուսից Հայաստան սերմնացուի ներմուծման ցանկության, ինչպես նաև Հայաստանից Բելառուս բանջարեղեն ու մրգեղեն, չրեր, հանքային ջրեր և ալկոհոլային խմիչքներ մատակարարելու պատրաստակամության մասին: Նախարար Ալավերդյանն առաջարկեց ուսումնասիրել փոխադարձաբար գյուղմթերքի մշտապես գործող ցուցահանդեսներ հաստատելու մասին:
Բանակցություններին մասնակցող Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը նշեց Հայաստանից Բելառուս ձկնեղենի արտահանման հնարավորության, հայկական կոնյակի Բելառուս ներմուծման քվոտայի ավելացման ցանկության և առհասարակ, փորձի փոխանակման կարևորության մասին:
Միխաիլ  Ռուսին հայկական կողմի ուշադրությունը հրավիրեց համատեղ ձեռնարկություններ հիմնելու առավելությունների վրա:
Հայաստանի գյուղնախարարության պատվիրակությունն այցելեց Բելառուսի առաջատար տնտեսություններ, ծանոթացավ աշխատանքի կազմակերպման բելառուսական ժամանակակից մեթոդներին, անասնաբուծական, կաթնամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներին:
Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply