Քաթարի դեսպանը ՀՀ-ում հավատարմագրերն է հանձնել նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 11, 2010 15:32

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը (նստավայրը` Թեհրան):

Սերժ  Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ  եւ ասել, որ Հայաստանը կարեւորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների, հետ համագործակցության զարգացումը: Նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Քաթարի Պետությունում ՀՀ դեսպանի նշանակմամբ եւ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմամբ` հիմք կդրվի արդյունավետ  փոխգործակցության:

Դեսպան  Ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով եւ մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: ՀՀ նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին:

Դեպանն  ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ  միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply