Ճամբարակի տարածաշրջանում արդեն գործում է “People in Need” կազմակերպության ռեսուրս կենտրոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2010 15:24

Ինչպես տեղեկացնում են “People in Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի “Փորձնական զարգացման հիմանդրամի” շրջանակներում փորձնական առաջին թիրախ համայնքեր են ընտրվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ, Թթուջուր և Մարտունի համայնքները:

Վերը նշված համայնքերի համար ստեղծվել է Համայնքների զարգացման Ռեսուրս կենտրոն, որը տեղակայվել է  Թթուջուր համայնքի գյուղապետարանում, իսկ Համայնքների զարգացման Ռեսուս կենտրոնի համակարգող է նշանակվել մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Հովհաննիսյանը:

“ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում ստեղծված Համայնքների զարգացման Ռեսուրս կենտրոնի   աշխատանքները պատշաճ որակով կատարելու, ինչպես նաև մասնաճյուղի սերտ համագործակցությունը տարածքի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,  հասարակական կազմակերպությունների, համայնքների և ծրագրի շահառուների  հետ ապահովելու նպատակով, Թթուջուր  համայնքի  ղեկավար Սամվել Ստեփանյանը ս/թ մայիսի 1-ից գյուղապետարանի շենքից աշխատասենյակ է հատկացրել կազմակերպությանը:

Կենտրոնում կատարվել են տարածքի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև աշխատատեղը  կահավորվել է անհրաժեշտ գույքով և գրասենյակային պարագաներով”- ասում է “Փորձնական զարգացման հիմանդրամի” համակարգող Վաղինակ Վարդանյանը Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ PIN հայաստանյան մասնաճյուղի երևանյան գրասենյակում Համայնքների զարգացման Ռեսուրս կենտրոնի  նորանշանակ համակարգողն անցել է երկու շաբաթ  տևողությամբ  վերապատրաստում, ծանոթանալով ծրագրի դրույթներին, ծրագրով կատարված աշխատանքներին, բաժինների գործառույթներին, նախատեսվող աշխատանքային պարտականություններին:

Նույն բաժնից հայտնում են նաև, որ Համայնքների զարգացման Ռեսուս կենտրոնը նարկա պահին աշխատանքներ  է տանում “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհների տրամադրման նպատակով շահառուների հավաքագրում և  “Իրական նվեր” ակցիան իրականացնելու համար, որով նախատեվում է տարածաշրջանի խիստ կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով տրամադրել խոշոր և մանր եղջերավոր անասուններ, թռչուններ և տնկիներ:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply