Աշնանը կկազմակերպվի միջազգային կազմակերպությունների համընդհանուր կոնֆերանս

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2009 15:26

ashotyanԱյսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» գիտաժողովի բացմանը տեղեկացրեց, որ այս աշնանը նախարարությունը կկազմակերպի կրթության հարցերով մեկ այլ` միջազգային կազմակերպությունների համընդհանուր կոնֆերանս:

«Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից ֆինանսավորված գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳ նախարարությունն ու հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ն:

«Հատուկ կրթության ոլորտում շատ կարևոր է հասարակության հանդուրժողականությունն ու համբերատարությունը` հատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ»,- ասաց ԱԺ կրթության հանձնաժողովի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
«Հույսի կամուրջ»-ը ստեղծվել է 1996 թ. և զբաղվում է հիմնականում հաշմանդամ երեխաների կրթության հարցերով:
ՀԿ-ի ծրագրերից է լրագրողական աշխատանքների` «Հավասար հնարավորություններ» խորագրով ամենամյա մրցույթը:

Գիտաժողովի փակումը տեղի կունենա հուլիսի 2-ին`խմբային քննարկումների ամփոփումից հետո:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply