Կանացի կոշիկների գողը բացահայտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2010 14:33

Հունիսի 9-ին, ժամը 21.00-ին, 1984 թ. ծնված Հայկ Պ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 5-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով, իր բնակարանից գողացել են 3 զույգ կանացի կոշիկ, տեսաձայնագրիչ, «ԴՎԴ» նվագարկիչ և հուշանվեր-դանակ` պատճառելով շուրջ 60.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1983 թ. ծնված Գարիկ Հ.-ն:

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, այժմ կատարվում է քննություն:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply