Խնձորի կեղևն օգնում է կանխելու քաղցկեղը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2010 14:24
Քաղցկեղային հիվանդությունները կանխելու՝ խնձորի ունակությունը գիտութանը հայտնի Է եղել արդեն վաղուց, սակայն միայն այժմ են ամերիկացի գիտնականները պարզել, թե ինչու է դա տեղի ունենում: Ինչպես հաղորդել Է Լոնդոնի «Դեյլի մեյլ» թերթը, հետազոտությունների ընթացքում Վիսկոնսինի նահանգի համալսարանի կոլեկտիվը հայտնաբերել Է, որ ակտիվ տարրերը՝ հակաօքսիդիչները, գտնվում են խնձորի կեղեւի մեջ:
Հենց այդ հակաօքսիդիչների շնորհիվ Էլ խնձորը թույլ չի տալիս տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի, կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացում: Ուստի գիտնականները խորհուրդ են տալիս խնձորն ուտել կեղեւով եւ ցանկալի է ամեն օր: Դրա հետ մեկտեղ հարկ է համոզվել, որ խնձորի կեղեւը քիմիական մշակման չի ենթարկվել:






Facebook
Tweet This
Email This Post
