Համեստ արդյունք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 11, 2010 14:21

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը  բավարարվեց համեստ արդյունքով: Նա 11 հնարավորից վաստակելով 7,5 միավոր,  354 մասնակիցների մեջ գրավեց 22-րդ տեղը: 9 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան): Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակեց 7, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը` 6,5, միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան (Բելառուս)` 6 միավոր:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply