Սկսվում է Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 11, 2010 14:19

Վրաստանի մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պետական բյուջեից նույն նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը հատկացվել է 50.000 վրացական լարի կամ 26790 ԱՄՆ դոլար` Թբիլիսիի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար: Վերականգման նախագծի փաթեթի նախապատրաստումը կսկսվի 2010 թ. հունիսի 15-ին, որին խորհրդատվության կարգով կմասնակցեն մասնագետներ նաև Հայաստանից:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply