Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունում Վերահսկիչ պալատի մեղադրանքները
Օրվա լուր | ankakh | July 1, 2009 14:55
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հերքել է Վերահսկիչ պալատի(ՎՊ) հայտարարությունը, թե մոտ 444 մլն դրամի խախտումներ են գրանցվել հանձնաժողովի աշխատանքներում:
Երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ ստուգման ընթացքում արձանագրել են 444 մլն 240 հազար դրամ պետբյուջե չմուտքագրված գումարներ՝ մասնավորապես ռադիոհաճախականությունների ու արբանյակային կապի օգտագործման համար:
Այսօրվա նիստում Հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը կտրականապես հերքել է ՎՊ-ի ուսումնասիրության արդյունքները: «Հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում հունիսի 30-ի Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հանձնաժողովում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հնչեցված մեկնաբանությունների և մեղադրանքների կապակցությամբ»,-ասել է Գրիգորյանը:
Հանձնաժողովը հայտնել է, որ մոտ օրերս պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի` «նպատակ ունենալով հավաստի տվյալներ ներկայացնել հանրությանը Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»:






Facebook
Tweet This
Email This Post
