Որսորդմիության անդամը ապօրինի փամփուշտներ է պահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2010 14:00
Երեկ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները որսորդմիության անդամ, 1953 թ. ծնված Սերոժ Ղ.-ին պատկանող «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի և «ԻԺ-27» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանների պահպանման կանոնները ստուգելու ժամանակ նրան պատկանող մետաղյա չհրկիզվող պահարանում հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 40 և խոշոր տրամաչափի 2 փամփուշտ:
Հայտնաբերվածն, ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
