Երեկ հրդեհի 6 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2010 12:45

Երեկ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Մասնավորապես` Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 78 մանկապարտեզին հարակից տարածքում այրվել է 2000, Շիրազի 40 հասցեում գտնվող թիվ 108 մանկապարտեզին հարակից տարածքում` 300, Նուբարաշենի 11-րդ փողոցում` 300 քմ մակերեսներով խոտ:
Հրդեհ է բռնկվել նաեւ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Ռ. Գալստյանին պատկանող տան բակում այրվել է 120 հակ խոտ:
Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

***
Նույն օրը, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում:
Ժամը 14.05-ին դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` ժամը 16.50-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Գեւորգյանին պատկանող բնակելի տնակը` 25 քմ. մակերեսով:

***
Նույն օրը, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում` Էջմիածին քաղաքի Արագածի զանգված 1/1 հասցեին հարակից տարածքում:
Ժամը 16.16-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել` ժամը 16.54-ին:
Այրվել է Ռ. Հովհաննիսյանին պատկանող բնակելի տնակն իր գույքով` 20 քմ. մակերեսով:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply