Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում կբացվի հայկական դպրոց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2009 14:25

39061_007741Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի հայկական առաջին կիրակնօրյա դպրոցում սեպտեմբերի 6-ին կանցկացվի առաջին դասը:

Բլագովեշչենսկի հայերի խնդրանքով և ՀՀ Սփյուռքի նախարարության միջնորդությամբ հիմնվել է կիրակնօրյա հայկական դպրոց, որին նաև նախարարությունը տրամադրել է անհրաժեշտ գրականություն:

Սփյուռքի նախարարության` ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանն ասել է, որ հայ գաղթօջախը ցանկանում է նաև հայերեն թերթ հրատարակել, ուստի նախարարությունը համայնքին է տրամադրել հայ ժողովրդի պատմությանը եւ մշակույթին նվիրված համացանցային կայքերի հասցեներ:

www.armeniadiaspora.am կայքը հաղորդում է, որ Ամուրի մարզի հայ երիտասարդները ևս ձեռնարկում են քայլեր` կազմակերպելու գաղթօջախի կյանքը. 120 հայ երիտասարդ մասնակցել է մարզի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված հայկական երեկոյին, ինչն ավելի է նպաստել հայ երիտասարդության միավորմանը: Նրանք նաև մտադիր են ստեղծել «Միասնության մեջ է մեր ուժը» հայկական կազմակերպություն, որը կգործի նաև Ռուսաստանի այլ մարզերում:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply