Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և Թուրքիան ստեղծում են ազատ տնտեսական գոտի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2010 5:34

Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և Թուրքիան հայտարարել են ազատ տնտեսական գոտու ստեղծման ու իրենց երկրների քաղաքացիների` առանց վիզայի տեղաշարժման վերաբերյալ որոշումը:

Ինչպես հաղորդում է izvestia.ru-ն, դրա շուրջ պայմանավորվածությունը ընդունվել է Ստամբուլում Թուրքիայի և արաբական երկրների համագործակցության տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած արտգործնախարարերի հանդիպման ժամանակ:

Ընդունված համատեղ հռչակագրում նշվում է տվյալ 4 պետությունների որոշման մասին, ըստ որի «երկարաժամկետ ռազմավարական գործընկերության» զարգացման նպատակով պետք է ձևավորվի համագործակցության խորհուրդ և ստեղծվի «ապրանքների ու մարդկանց տեղաշարժման ազատ տնտեսական գոտի»:

Քառակողմ մեխանիզմը, որի հիմքում կդրվեն «գոյություն ունեցող երկկողմ պայմանագրերն ու առանց վիզայի փոխանակման պրակտիկան», բաց կլինի «տարածաշրջանի բոլոր այլ եղբայրական ու բարեկամական երկրների» մասնակցության համար. նշում է սիրիական САНА գործակալությունը:

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply