ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ երկխոսությունը անդրկովկասյան իրավիճակի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2010 5:09

ԱՄՆ-ը «Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունի հարավօսեթական ու աբխազական իրավաճակների շուրջ», բայց Վաշինգտոնը «կշարունակի երկխոսությունը»: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին. հաղորդում է vz.ru-ն:

Տվյալ հարցը նա բնութագրել է «ավելի շատ շարունակական երկխոսության ասպեկտով, քան որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների խոչընդոտ»: Քրոուլի խոսքերով, այս մասին են վկայում անցյալ շաբաթ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հանդիպումները Եվրոպայում»: Խոսքը Ժնևում անդրկովկասյան անվտանգության ու կայունության ապահովման հարցի շուրջ քննարկումների 11-րդ ռաունդի մասին է, որը կայացավ երեքշաբթի ՄԱԿ-ի, Եվրոմիության և ԵԱՀԿ-ի հովանավորությամբ:

«Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում Ռուսաստանի հետ հարցերի լայն շրջանակով: Մենք սեղմել ենք «վերաբեռնավորման» կոճակը և բավարարված ենք ձեռք բերված առաջընթացով»,-ասել է Քրոուլին: Դրանով հանդերձ, նա նշել է «Վրաստանի հարցի հետ կապված դեռևս առկա տարաձայնությունների» մասին:

«Մենք տարաձայնություններ ունենք Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցերի շուրջ և կշարունակենք երկխոսությունը: Բայց դա խոչընդոտ որակելու որևէ առիթ չի տալիս. մենք ակտիվորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ և ձգտում ենք Կովկասում դրության կայունացման»,-ասել է Քրոուլին:

Նրա խոսքերով, Վաշինգտոնը «շարունակում է պնդել Ռուսաստանին` հասկանալու, որ իրավիճակը պահանջում է փոփոխություններ, և պաշտպանում է Վրաստանին` նրա տարածքային ամբողջականության և տարածաշրջանում նրա իրավունքների իրականացման հարցերում»:

Դիտվել է 2167 անգամ:
Print Friendly

Leave a Reply