Մեկ ամսում 5 մարդ է սպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2010 17:45

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2010 թ. մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 5 դեպք, որոնք բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 11 դեպքից բացահայտվել է 8-ը, իսկ արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:

Անցած մեկ ամսվա ընթացքում Հայաստանում  արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 307 դեպք, բացահայտվել է 281-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 11 դեպք:

Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 8 դեպք, որոնք բացահայտվել են:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք, բացահայտվել է 1-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 284 դեպքից բացահայտվել է 249-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 15 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 5 դեպք, որոնք բացահայտվել են:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply