Բռնաբարություններ ադրբեջանական բանակում. վաշտը հարեմի են վերածել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2010 14:28

Ադրբեջանցի մի քանի զինծառայողներ բռնաբարել են իրենց վաշտի բոլոր զինվորներին, ապա սպանել հրամանատարներին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ապա» գործակալությունը` Բաքվի առանձնապես ծանր հանցագործությունները  քննող դատարանը ադրբեջանական բանակի 2 զինծառայողների ցմահ ազատազրկման, մեկին էլ 15 տարվա ազատազրկման է  դատապարտել` իրենց ծառայակիցներին պարբերաբար բռնաբարելու և վաշտի հրամանատարությանը սպանելու համար:

Մեղադրանքի համաձայն` երեք զինծառայողները համաձայնության են եկել սպանել իրենց վաշտի հրամատար լեյտենանտին և ենթասպային վրեժ լուծելու  համար. վերջիններս հետաքննելիս են եղել  այս երեք զինծառայողների կողմից իրենց ծառայակիցների նկատմամբ կատարած սեռական բռնի գործողությունների դեպքերը:

Սպանությունը տեղի է ունեցել 2009-ի հուլիսի 18-ին`  Ռագիմովը և Բագիրովը սպանել են իրենց հրամանատարին, ապա փախուստի դիմել:

Ինչպես հաղորդում է newsland.ru կայքը` հանցագործությունը տեղի է ունեցել ԼՂՀ-Ադրբեջանական շփման գծին մոտ գտնվեղ զորամասերից մեկում:  Սահմանային դիրքերում ծառայող Ռագիմովը,  Յուսիֆովը և Բագիրովը սկսել են բռնաբարել իրենց ծառայակիցներին և շուտով ողջ վաշտը վերածել են իրենց հարեմի:

Դիտվել է 1968 անգամ:
Print Friendly

Leave a Reply