Հայաստանից` երկու մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 10, 2010 14:02

Հունիսի 13-20-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան մրցատեղի կդառնա ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցների համար (մինչև 20 տարեկաններ): Հայաստանի պատիվն այդ ստուգատեսում կպաշտպանեն 69 կգ քաշային Զորիկ Պողոսյանը և գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունենալով, մրցավայր չի մեկնի Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Դանիելյանը: Մեր ծանրորդներին մրցահարթակ դուրս բերելու պարտականությունը կստանձնի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Վերջինս հայտնեց, որ Հայաստանի երիտասարդ ծանրորդների մի մասը հանդես է գալու ուսանողական խաղերի ծրագրով կայանալիք մրցումներում, մյուսներն ուժերն են չափելու Սինգապուրում կայանալիք պատանեկան օլինպիական առաջին խաղերում, այդ է պատճառը, որ Հայաստանից միայն  երկու մասնակից է լինելու աշխարհի երիտասարդական առաջնությունում: Զորիկը նախկինում եղել է պատանիների Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Իսկ Ռուբիկն ունի մեդալների հարուստ հավաքածու: Նա այս տարվա Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն է: Այնպես որ, հատկապես Ալեքսանյանից սպասելիքները մեծ են: Հունիսի 11-ին Ալավերդյանը և Պողոսյանը կուղևորվեն մրցավայր: Ավելի ուշ Սոֆիայում նրանց կմիանան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը և Ալեքսանյանը:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply