Մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 10, 2010 13:44

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը հավակնում է մրցանակային տեղի: 10-րդ տուրում Գևորգը սպիտակներով հաղթեց արգենտինացի Պաբլո Լաֆուենտեին և հավաքած  7,5 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորող Դմիտրի Կոկարևից (Ռուսաստան) նա ետ է մնում  մեկ միավորով: Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով զբաղեցնում է 124-րդ տեղը:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply