Հրդեհներ Տավուշում և Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2010 11:32

Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին, ժամը 23.05-ին հրդեհ է բռնկվել Արնիս գյուղում:

Ժամը 23.05-ին դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանից երկու մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.11-ին, մարվել` ժամը 00.48-ին:

Այրվել են Ս. Ալավերդյանին պատկանող ավտոտնակի` 24 քմ մակերեսով տանիքը, եւ «ՈՒԱԶ-3962» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

***

Հունիսի 9-ին ահազանգեր են ստացվել Երեւանի` Ծովակալ Իսակովի 32/1 եւ Լենինականի 10 հասցեներին հարակից, ինչպես նաեւ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» եւ «Գանձաքար» ռեստորաններին հարակից տարածքներում բռնկված  հրդեհների մասին:

Դեպքերի վայեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Այրվել է համապատասխանաբար` 300, 800, 1500 եւ 400 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

***

Այսօր  ժամը 01.50-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ահարոնյան 18 հասցեում գտնվող մթերային խանու­թում:

Ժամը 01.50-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.13-ին, մարվել` ժամը 02.40-ին:

Այրվել են «Էլեն» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութի բաժիններից մեկը` 10 քմ մակերսով, եւ սառնարան:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply